
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022-ի ապրիլի 10-ին և 24-ին
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլի 10-ին և 24-ին։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը, գրում է swissinfo-ն։
Ատալը բացատրել է, որ առաջին փուլը տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 10-ին: Ֆրանսիական քաղաքական իրողություններն այնպիսին են, որ հաղթողին որոշելու համար, որպես կանոն, պահանջվում է երկրորդ փուլ. այն տեղի կունենա ապրիլի 24-ին:
Ատալը նաև ասել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 12-ին և 19-ին:
Հունիսի վերջին ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակեցին Ipsos- և Sopra Steria-ի հարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ նախագահ Էմանուել Մակրոնը և աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակում են մնալ ֆավորիտներ նախագահական ընտրություններում:
Ըստ հարցման, 2021 թվականի հունիսի վերջին Մակրոնը և Լը Պենը առաջին փուլում կստանան 24% և կանցնեն երկրորդ փուլ: Երրորդ տեղում կլինի աջ քաղաքական գործիչ Քսավիեր Բերտրանը (18%):
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան