Բրիտանական նավի վրա կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Queen Elizabeth» ֆլագմանական ավիակիր նավի վրա առնվազն 100 մարդ է վարակվել կորոնավիրուսով, հաղորդում է «Sun»-ը:
«HMS Queen Elizabeth» ֆլագմանական ավիակիր նավի անձնակազմի առնվազն 100 անդամ վարակվել է կորոնավիրուսով», - գրում է պարբերականը:
Պլանային թեստավորման շրջանակներում անձնակազմի անդամների շրջանում հայտնաբերվել է COVID-19 վարակի ոչ մեծ թվով դեպքեր։Ամբողջ անձնակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ համապատասխան պատվաստանյութի դոզան, և նավի վրա ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ ՝ ներառյալ դիմակներ կրելը, հեռավորությունը ։
Թագավորական ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է,որ հիմնական թիմը կշարունակի կատարել իր գործառնական խնդիրները, և դա որևէ կերպ չի ազդի տեղակայման վրա։
Ներկայումս բրիտանական նավատորմի առաջատար «Queen Elizabeth»-ը մտել է Հնդկական օվկիանոս, նախատեսվում կանգառներ Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Սինգապուրում։
Արշավը կշարունակվի 28 շաբաթ,բրիտանական նավերը կանցնեն 26 հազար ծովային մղոն տարածություն ՝ այցելելով ավելի քան 40 երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին