Ադրբեջանի ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնած սադրիչ գործողության կապակցությամբ.
«Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում»:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Լարվածություն ստեղծելով Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հյուսիս-Հարավ լոգիստիկայի նպատակահարմարությունը. Վ. Դավթյան
- Երասխի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զոհվածը Սամվել Գագիկի Ալավերդյանն է
- Սա ձնծաղիկն էր․ Թաթուլ Պետրոսյանը՝ Երասխում փոխհրաձգության ու հայկական կողմից զոհի մասին
- Երասխի մոտ Հայաստանի պետական սահմանը հսկող սահմանապահները տեղեկացված չէին «ապագա կա ապագա» ծրագրից․ Ղազինյան
- ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել. Աբրահամյան
- Փոխհրաձգություն՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ