«Երջանկություն է, որ ոչ ոք չի մահացել». մարդիկ վերադառնում են իրենց մոխրացած տները Դոյլում
Կատաղի հրդեհներից հետո ԱՄՆ-ի Դոյլ քաղաքի բնակիչները վերադարձել են իրենց տները, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է տներից: Այս մասին գրում է euronews-ը։
Մոտ 600 բնակիչ ունեցող քաղաքում շենքեր են այրվել: Մարդիկ ասում են, որ Դոյլն ունի համախմբված համայնք և հարևանները կօգնեն առանց տանիքի մնացածներին: Միևնույն ժամանակ, շատերն ավելացնում են. «Երջանկություն է, որ ոչ ոք չի մահացել»:
ԱՄՆ-ի Արևմուտքը տառապում է անտանելի շոգից և երաշտից: Անտառները այրվում են Նեվադայում, Արիզոնայում, Օրեգոնում և Կալիֆորնիայում: Վտանգավոր շրջաններից հազարավոր մարդիկ տարհանվել են։