Գիտնականները պարզել են գործերը հետոյին թողնելու առավելությունները
Հոգեբանները պարզել են, թե որքան մեծ է գենետիկ ու ձեռքբերովի գործոնների ազդեցությունը կարևոր գործերը հետոյին թողնելու սովորության վրա: Նաև պարզել են մարդու այդ հատկության առավելությունները: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Կոլորադոյի Բոուլդեր քաղաքի համալսարանի գիտնականները հետազոտել են երկվորյակների 386 զույգ: Գիտնականները նաև պարզել են, որ գործերը հետոյին թողնելու հակում ունեցող մարդիկ ավելի ճկուն միտք ունեն, քան մյուսները:
Մասնավորապես, չնայած որևէ խնդրի կատարման համար կենտրոնացվածության ցածր աստիճանին, նրանք մյուսներից ավելի հեշտ են անցնում այլ հարցերի լուծման, որոնք էապես տարբերվում են նախորդներից: Գիտնականները նշում են, որ հետազոտությունը կօգնի նման մարդկանց ծրագրել իրենց ժամանակը և բաշխել ուժերն ու հնարավորությունները կարևոր խնդիրներ լուծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում