Սիրիայի բանակը Իդլիբի շրջանում դաշտավայր է ազատագրել
Սիրիական բանակը ռուսական զորքերի ավիացիոն հարվածների ուղեկցությամբ շարունակում է նոր տարածքներ ազատագրել «Իսլամական պետության» գրոհայիններից: Հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Ինչպես նշվում է, մասնավորապես խոսքը գնում է Իդլիբ քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող դաշտավայրի մասին, որը նաև ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից:
Դաշտավայրն ամբողջությամբ ազատագրելու մասին հայտնել է սիրիական բանակի գեներալ Սամիր Սուլեյմանը: Վերջինս հավելել է, որ տեղանքում արդեն իրականացվում են մաքրման և բնակելի հատվածներn ականազերծելու լայմանասշտաբ աշխատանքներ: Սիրիական բանակի գեներալը նաև նշել է, որ բացառված չէ մի քանի գյուղերում ահաբեկչական խմբավորումների հետքերի առկայությունը, որոնք վերացնելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:
Սամիր Սուլեյմանը ընդգծել է, որ երկրի այդ շրջաններում տեղակայված գրոհայինները «ան-Նուսրա» ճակատի անդամներն են, որը Ալ Քաիդայի տեղական թևն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում