Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ. Էլիզաբեթ Պետրոսյան
«Այս պահին մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»): Որևէ պարզաբանում կամ բացատրություն այցի նպատակի մասին չի նշվում»,- ֆեյսբուքյան էջում գրել է PARA TV հեռուստաընկերության ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը՝ ներկայացնելով տեսանյութեր:
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն ասուլիսում ասել էր՝ իրավապահ մարմինները կոմիբինատի տարածքը լքել են. «Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում երեկ հրապարակվել էր հաշվետվություն, որով տեղեկացվում էր, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։ Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է:
Հարակից հրապարակումներ`
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները
- Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան