Մեղրի համայնք ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արարատ Թումանյան: Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել էր՝ հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում է Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները:
«Ինչպես գիտեք՝ «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա»,- իր ուղերձում նշել էր Մ. Զաքարյանը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Զաքարյանն այժմ կալանավորված է:
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր. Արամ Վարդևանյան
- Մեղրիի նախկին քաղաքապետը կալանավորվել է
- Երեմ Սարգսյան. Մխիթար Զաքարյանին այդպես բերման ենթարկելը լիազորությունների անցում է
- Ոստիկանները բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկացրել են գետնին. փաստաբան
- ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ բավարարել է դատախազության միջնորդությունը. Փաստաբան
- ԿԸՀ-ն այսօր կքննարկի Մեղրիի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը
- Ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից․ Մխիթար Զաքարյան
- Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան