Միքելանջելոյի մատնահետքը՝ մոմե քանդակի վրա
Միքելանջելոյին պատկանող ենթադրյալ մատնահետք է հայտնաբերվել մոմե քանդակի մակերևույթին
Artguide.com-ի փոխանցմամբ, «Ալբերտ և Վիկտորիա» թանգարանի մասնագետները,հետք են նկատել,արձանիկը նկուղային պահոցից տեղափոխելուց հետո։
Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանի մասնագետները կարծում են, որ հայտնաբերել են Միքելանջելոյի բութ մատի հետքը մոմե քանդակի մակերևույթին:
2020 թվականի գարնանը վերականգնող մասնագետները վերին պատկերասրահից այդ փխրուն աշխատանքը տեղափոխել էին ավելի զով,նկուղային տարածք ՝ այն բարձր ջերմաստիճանից պաշտպանելու համար: Հինգ ամիս անց քանդակը վերադարձրել են Պատկերասրահ։ Սակայն այդ ժամանակ էլ հենց պատասխանատուները մատնահետք են նկատել։
Մատնահետքը տեսանելի է դարձել մեղրամոմի քիմիական կազմի փոփոխության շնորհիվ, որը պայմանավորված է ջերմաստիճանի և խոնավության տատանումներով:
Մոմե քանդակը ստեղծվել է 500 տարի առաջ, որպես հենարան ավելի մեծ՝ ծառայի մարմարե քանդակի համար,որը նախատեսված էր Վատիկանում գտնվող Հռոմի Պապ երկրորդի անավարտ դամբարանի համար։
Ներկայումս այդ ամբողջական բայց անավարտ արձանը ներառված է Ֆլորենցիայի պատկերասրահի ակադեմիայի հավաքածուում։
Մոմե քանդակը մի քանի պահպանված նախապատրաստական մոդելներից մեկն է, որը պատկերացում է տալիս նկարչի չիրականացված մտահղացման մասին։
Եթե հնարավոր լինի ապացուցել, որ մատնահետքն իսկապես պատկանում է Միքելանջելոյին, ապա դա շատ կօգնի լուծել արձանի իսկության վերաբերյալ կասկածները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները