Ռոհանի. Իրանն անհրաժեշտության դեպքում ունակ է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90%
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ իր երկրի կարողությունները բավարար են ուրանի 90% հարստացման համար: Այդ մասին այսօր հաղորդել է Mehr գործակալությունը:
Նշելով, որ Իրանը ցույց տվեց՝ աշխարհի հետ իր հիմնական խնդիրները կարող է լուծել բանակցությունների միջոցով, Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային գործարքից՝ JCPOA-ից, ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանը որոշեց փորձել այլ լուծումներ, երբ բանակցություններն արդյունք չտվեցին:
Նա ավելացրել է, որ դուրս գալով JCPOA-ից՝ Թրամփը փորձեց սպանել գործարքը և փլուզել Իրանի տնտեսությունը, բայց իր երազանքներից ոչ մեկը չիրականացավ:
Նախագահն ասել է, որ արևմտյան երկրները ցանկանում էին փակել Ֆորդոյի միջուկային կայանը, բայց այսօր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը կարող է ուրանը հարստացնել 20% և 60%-ով, իսկ անհրաժեշտության դեպքում` 90%-ով: