Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում Տիգրանաշենի հատվածում. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է.
«Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում։ Հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում, որը Նիկոլն ադրբեջանական անկլավ է համարում։ Ի դեպ, աննախադեպ է՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է զոհի մասին, բայց անուն չի նշում, դիվադադար անելով այդ գծում ծառայող բազում զինվորների հարազատներին։
ԱԳ նախարարի պաշտոնին են պատրաստում Արմեն Գրիգորյանին, որը տարիներ առաջ հակառուսական ցույցերի ակտիվ մասնակից էր, ատամներով պայքարում էր Ազգ-Բանակ գաղափարախոսության դեմ, համարում այն միլիտարիստական, ռազմատենչ։ Պատերազմից հետո խոսում, որ թուրքերն այլեւս թշնամի չեն ու Ազգային Անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի այդ մասով։
ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը ներխուժում է Նիկոլի քննադատության եւ ցասումի թիրախում արդեն երկար ժամանակ հայտնված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ու մարդկանց բերման ենթարկում։
Հետապնդումների են ենթարկվում Սյունիքի համայնքապետերը, կարվում են քրեական գործեր, բանտարկվում են շատերը։
Գորիսում Նիկոլի նշանակած մարզպետի որդին ու նախկին մարզպետի որդին իրար վրա են կրակում քաղաքի կենտրոնում։
Իսկ ճիշտ այս պահին կառավարության ողջ քարոզչական ռեսուրսը հրճվել է, թե Փաշինյանի հանձնարարությունը կատարվել է ու ծանրաձողերը հասել են Հայաստան։
Սա է մեր երկրում իրականության ողջ ողբերգականությունը։ Երբ դադարում է պետությունը գործել ու տիրում է համատարած քաոս։
Հարակից հրապարակումներ`
- Երասխի մոտ Հայաստանի պետական սահմանը հսկող սահմանապահները տեղեկացված չէին «ապագա կա ապագա» ծրագրից․ Ղազինյան
- ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել. Աբրահամյան
- Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ. Էլիզաբեթ Պետրոսյան
- Փոխհրաձգություն՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ
- Արմեն Գրիգորյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան