Քեմերոնն ու Մերկելը հանդես են եկել հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պահպանության օգտին: Հաղորդում է «BBC»-ին:
Ինչպես նշվում է, նման հայտարարությամբ հանդես է եկել Անգլիայի վարչապետի մամուլի ծառայությունը` ամփոփելով Քեմերոն-Մերկել հանդիպման արդյունքները:
«Կողմերը համաձայնել են, որ Եվրոպական միությունը ուժի մեջ է թողնում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ, քանի դեռ չեն իրագործվել Մինսկյան համաձայնագրի դրույթները ուկրաինական խնդրի հետ կապված»,- նշված է Քեմերոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կողմերը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին, որի կապակցությամբ Քեմերոնը ևս մեկ անգամ շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական կարգավորման տարբերակով:
Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետը, անդրադառնալով Սիրիայում «իսլամական պետության» գրոհայինների դիրքերին Ռուսաստանի կողմից ավիահարվածներ հասցնելուն, մեղադրել էր Ռուսաստանին քողարկված ձևով սիրիական ընդդիմությանը ոչնչացնելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում