Մթերքներ, որոնք վտանգավոր են ուտել շոգին
Դիետոլոգ Մարգարիտա Մակուխան իր «ՍբեռԶդոռովիե» առցանց հարթակում հորդորել է զերծ մնալ շոգ եղանակին քաղցրավենիք, սուրճ, աղի և ապխտած մթերքներ օգտագործելուց։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այդ մթերքները ծարավ են առաջացնում, այլ ոչ թե այն հագեցնում։ Բացի այդ, դրանք կարող են նպաստել ջրազրկմանը, բացասաբար են ազդում աղիների միկրոֆլորայի վրա, նվազեցնում են իմունիտետը և կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ», բացատրել է դիետոլոգը։
Մասնագետը նաև հիշեցրել է, որ պաթոգեն մանրէները հատկապես արագ են բազմանում սերուցքի պարունակությամբ քաղցր մթերքներում։
Մակուխան նաև խորհուրդ է տվել հրաժարվել ճարպային կերակուրներից, արագ պատրաստվող սննդից և ածխաջրերից։ Դրանք կարող են նպաստել քաշի ավելացմանը, քանի որ շոգ եղանակին ակտիվությունը նվազում է:
«Սուրճը կարող է նաև առաջացնել ջրազրկում և ծանրաբեռնվածություն սիրտ-անոթային համակարգի վրա, քանի որ ունի միզամուղ հատկություն և ուժեղացնում է սրտի կծկումների հաճախականությունը»,- հավելել է մասնագետը։
Ըստ դիետոլոգի՝ ալկոհոլը նույնպես վտանգավոր է, քանի որ շոգ եղանակին ավելանում է օրգանիզմի վրա դրա թունավոր ազդեցությունը։