14.07.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 5001 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 86 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 756 դեպք, որոնցից 217 896 -ն` առողջացած, 4552-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1110 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5662 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 247 362 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.07.2021. Կորոնավիրուսի 138 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 12.07.2021. Կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ
- 11.07.2021. Կորոնավիրուսի 103 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 10.07.2021. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 09.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ