Ալիևը՝ սահմանազատման մասին․ Հայաստանը թող լավ մտածի, հետո կարող է ուշ լինել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Բաքուն ոչ պաշտոնական ուղիներով տեղեկություն է ստացել այն մասին, որ Երևանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն Երեւանից դրական պատասխան է ակնկալում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:
«Այսօր ես ուզում եմ անդրադառնալ ևս մեկ հարցի. ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս մասին: Կարծում եմ, որ պետք է դա պարզաբանեմ ձեր առաջ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այսինքն, մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը: Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք: Ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկություն ստացանք, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլիներ: Եվ պատերազմի նախօրեին, և պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ սխալներ թույլ տվեց և կատարեց ռազմական հանցագործություններ: Սա կարող է լինել հաջորդ մեծ սխալը», - ասել է Ալիևը՝ այսօր Ղարաբաղի պատերազմում սպանվածների ու հաշմանդամ դարձածների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ նվիրելու արարողությանը:
Ըստ Ադրբեջանի նախագահի, հակամարտությունը լուծված է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի:
«Պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների ճանաչում, սկսվի սահմանազատման աշխատանքներ: Պետք է ասեմ նաև, որ այժմ միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, կարող է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է ուշ լինել», - ասել է Ալիևը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
- Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան