Արժանի չենք համարում մասնակցել նման ձևական գործընթացներին․ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը այսօր`14․07․2021թ․ ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձեւական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։
Հարգելի գործընկերներ, մենք այստեղ գործ չունենք իրավական գործընթացի հետ, սա բացառապես քաղաքական հետապնդում է, հետևաբար արժանի չենք համարում մասնակցել նման ձևական գործընթացներին։ Մի գործընթաց, որի շրջանակներում իրականում մեր խոսքը բովանդակային առումով չի լսվելու։
Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը մահացել է»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մուկուչյանը դեռ տեղյակ չէ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար ներկայացված միջնորդությունից
- Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար
- «Ժողովուրդ». Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն եթե չներկայանա իրավապահներին
- Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
- Ապօրինի կերպով ձերբակալեցին Առուշ Առուշանյանին. Իրավաբան
- Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել
- Եթե սահմանները բացենք տնտեսական որևէ կոմպոնենտ չենք ունենա, բացի բացասականից․ Առուշ Առուշանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան