Իշխանությունը փաստացի զրկել է ՀՀ քաղաքացիներին ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից. Արա Զոհրաբյան
«Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո չէր կարող հանդիսանալ վարչապետի պաշտոնակատար: Հրաժարականը՝ ժողովրդի ճնշման արդյունքում անձի մեկուսացում պաշտոնից: Սա է հրաժարականը»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ ընտրական ցուցակներն իրական պատկերներ չեն արտահայատում, ընտրացուցակներն ուռճացված են:
Նա նշեց, որ այս ընտրությունները կազմակերպով` ԿԸՀ-ն այն նույն կազմն է, որը կազմակերպել է նաև 2017-ի ընտրությունները, դրանից առաջվա ընտրությունները:
«Ինչպե՞ս է լինում, որ մինչև 2018 թվականը՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», իշխող ուժի գնահատմամբ՝ տեղի են ունեցել ընտրախախտումներ, ընտրակեծիքներ, և այդ անփոփոխ պատասխանատու մարմինը՝ ԿԸՀ-ն, դա թույլ է տվել, իսկ այսօր պետք է օրինապահ մարմին դառնար:
Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ այսօր իշխող ուժը նախկինում մեզ խաբել է՝ ասելով, որ այս օրինապահ, լավ, պուպուշ կառույցն իրականում ընտրախախտումներ չկանխող կառույց է, կամ էլ՝ այսօր այս մարմնի ծառայությունները պետք են իշխող ուժին»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Բարձր դատարանը հնարավորություն չտվեց, որ իրենց տեղեկանան, թե որքան էր կազմում հանրային ծառայողների ու զինծառայողների քանակը, և կարո՞ղ էր արդյոք այս ընտրությունների արդյունքների հետ կապ ունենալ, իրենց հնարավորությոն չի տրվել հոսանքազրկված ընտրատեղամասերի քանակի մասին տեղեկություն ունենալ:
«Մենք զրկվել ենք զենքերի հավասարության հնարավորությունից, զրկվել ենք մեր վկայակոչած փաստերը նաև այդ եղանակով ապացուցելու հնարավորությունից»,- ընդգծեց Ա. Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին վկա կանչելու վերաբերյալ միջնորդությանը, Արա Զոհրաբյանն ասաց. «Պատահական չէր, որ մենք կյայակոչել էինք նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի նախանշած օրը ընտրություն նշանակելը: Մեզ համար հարց է, նախագահ Արմեն Սարգսյանը, ում ընտրել է նախորդ իշխանությունը, հիմա նախկի՞ն է, թե՞ նախկին չէ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ ունի մի կոմպրոմատ, այնպիսի լծակ, որի միջոցով նա զրկված է Հայաստանի նախագահի լիազորություններն իրականացնելու հնարավորությունից և կարևոր իրադարձությունների ժամանակ անգործություն է դրսևորում։
Արդյոք դրանով էր պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ կոնկրետ այս օրը պետք է ընտրություն լինի և վերջ, թե՞ երկուսն էլ ենթարկվում են մեկ ուժի և մենք այսօր գործ ունենք մեր ազգային շահերից չբխող մարդկանց խմբի հետ»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Արա Զոհրաբյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ իրենց դիմումով բարձրացված հիմնական խնդիրներին, խախտումներին, իրենց ներկայացրած միջնորդություններին, իսկ վերջում ընդգծեց.
«Իշխանությունը վարչական ռեսուրսների կիրառմամբ, բռնության սպառնալիքներով, գործելով այն նույն ընտրական գործիքակազմով ու համակարգում, որը ժամանակին քննադատել էր և որը պետք է բարեփոխեր իր իսկ ընդունած իրավական ակտի համաձայն, նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարմամբ փաստացի զրկել է Հայաստանի քաղաքացիներին ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից»:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչի եզրափակիչ ելույթը՝ ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի վարչապետը փաստացի վերածվել է միապետի. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- ՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան
- ՍԴ-ն քննարկում է դռնփակ նիստ հրավիրելու հարցը
- ՍԴ-ում առաջին անգամ արձանագրվեց ընտրախախտման փաստը․ Հայրապետյան
- Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել. Արա Զոհրաբյանը՝ Բադասյանին
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ դատախազությունն այդ հարցով չգիտի,թե ում լիազորությունների տիրությում է․ Արա Զոհրաբյան
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Վստահության ճգնաժամը չի հաղթահարվել, գնալով ավելի վատթարացել է մեր վիճակը. Արա Զոհրաբյան
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան