Եթե Փաշինյանը հետևեր օրենքի կանոնին, ՔՊ-ն նույնպես չէր հաղթահարելու շեմը. Արտակ Գաստյանը՝ ՍԴ-ում
«Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ այնքանով են աննախադեպ, որ փաստացի վարչական ռեսուրսն օգտագործել է և գործող իշխանությունը, և ըստ իշխանության տված տվյալների, նաև հակառակ կողմը»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը:
Նա նշեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ատելության խոսքը լավ չի ազդել ընտրութունների մասնակից այլ կուսակցությունների վրա:
«Վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը հետևեր օրենքի կանոնին, հրաժարականից հետո չշարունակեր պաշտոնավարել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես չէր հաղթահարելու շեմը»,- ասաց Ա. Գալստյանը:
Նա նշեց, որ իրենց դիմումում ներկայացված խախտումները համակարգային են:
Արտակ Գալստյանի եզրափակիչ ելույթը՝ ուղիղ եթերում:
«Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը փաստացի զրկել է ՀՀ քաղաքացիներին ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից. Արա Զոհրաբյան
- Հայաստանի վարչապետը փաստացի վերածվել է միապետի. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- ՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան
- ՍԴ-ն քննարկում է դռնփակ նիստ հրավիրելու հարցը
- ՍԴ-ում առաջին անգամ արձանագրվեց ընտրախախտման փաստը․ Հայրապետյան
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- «Հայոց Հայրենիք». Ընտրությունները գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան