Գորիսում փոխհրաձգությունից հետո երկու տղամարդ տեղափոխվել է հիվանդանց
Ոստիկանությունը գիշերը «Գորիս» ԲԿ-ից հինգ որպես տարբերություն երկու ահազանգ է ստացել, որ իրենց մոտ մարմնական վնասվածներով քաղաքացիներ են տեղափոխվել:
«Ոստիկանությունը «Գորիս» բժշկական կենտրոնից ժամը 01:30-ին և 5 րոպե անց ահազանգեր է ստացել, որ երկու տղամարդ մարմնական վնասվածներով տեղափոխվել է իրենց մոտ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- Panorama.am-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանից:
Hraparak.am-ը գրում է, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել. «Սուրիկ Խաչատրյանի որդու (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանի և Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու մասնակցությամբ: Մինչ այդ շրջանառվում էր տեղեկություն, թե Տիգրան Խաչատրյանն է առաջինը կրակ արձակել, սակայն ավելի ուշ պարզեցինք, որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով՝ կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։
Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է իր ինքնաձիգը և անկանոն կրակոց բացել։ Վիրավորվել են Սուրիկ Խաչատրյանի աներձագը և Կարենի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է:Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանի աներձագին «Աստղիկ» բժշկական կենտրոնում արդեն իսկ վիրահատել են, նա վիրավորում է ստացել մեջքի եւ ձեռքի հատվածներից, կյանքին վտանգ չի սպառնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան