Աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որը լուծած լինի իշխանության հարցը․ Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որը լուծած լինի իշխանության հարցը, այպիսի բան երբևէ չի լինի, այդ հարցը լուծվում է փողոցում». ՍԴ նախկին դատավոր Ֆ.Թոխյան։
Վերաբերո՞ւմ է, արդյոք, այս ունիվերսալ խոստովանությունը ներկայումս ՍԴ֊ում քննվող գործին, վստահ եմ՝ ոչ, անկախ կայացվելիք որոշումից և անկախ «փողոցում» ակնկալվող զարգացումներից։ Սա բնավ իշխանության խնդիր չէ, սա աննախադեպ ընտրություն է՝ Հայաստանի ու Արցախի հարցում «ցավոտ» պայմանագրեր ստորագրելու պատրաստակամության և գոնե դրան դիմակայելու հնարավորության միջև։
Եթե նախապատվությունը տրվեց առաջինին, ապա շատ մոտ ապագայում առնվազն ոչ մի նշանակություն չի ունենա, թե հետագայում ովքեր կլինեն իշխանության մեջ, ովքեր կլինեն ՍԴ դատավորներ և շատ այլ կայուն թվացող երևույթներ։
Հ.Գ. Առժամանակ ձեռնպահ կմնամ գրառումներից, դեռևս իմաստ չեմ տեսնում ...»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությունը
- Ընտրությունների արդյունքների որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին. Մուկուչյանը՝ ՍԴ-ում
- Պատմական բեռը լինելու է ձեր ուսերին. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ-ին
- Եթե Փաշինյանը հետևեր օրենքի կանոնին, ՔՊ-ն նույնպես չէր հաղթահարելու շեմը. Արտակ Գաստյանը՝ ՍԴ-ում