Երասխի մոտ Հայաստանի պետական սահմանը հսկող սահմանապահները տեղեկացված չէին «ապագա կա ապագա» ծրագրից․ Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի էջում գրել է․
«Երասխի մոտ Հայաստանի պետական սահմանը հսկող սահմանապահները տեղեկացված չէին «ապագա կա ապագա» ծրագրի նպատակի ու առաքելության մասին, ինչի հետևանքով թույլ չեն տվել ծրագրի գլխավոր հովանավոր Ադրբեջանի զինված ուժերին իրականացնել ինժեներական աշխատանքներ Հայաստանի տարածքում:
Օրինակ Սև լճի սահմանապահներին տեղեկացրել էին «ապագա կա ապագա» ծրագրի մասին և ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել ծրագրի հովանավորներին:
Արդյունքում ունենք զոհ, խորապես ցավակցում եմ զոհվածի հարազատներին:
Հ.Գ. Մենք պետք է սովորենք պատասխան տալ մեր սխալ ընտրության համար և սա դեռ սկիզբն է . . .»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան