Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվել է քույրացման հուշագիր
Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվել է քույրացման հուշագիր: Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ադրբեջանում Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հետ հանդիպման ժամանակ, հուշագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, ներկայումս Թբիլիսին քույրացել է 20 քաղաքների հետ:
«Բաքուն Թբիլիսիի համար կդառնա 21-րդ քույր քաղաքը: Սա մեծ ներդրում կունենա Վրաստանի և Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում: Պայմաններ կստեղծվեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», - ասել է Կալաձեն:
Իր հերթին, Ազիզովը նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը երկար տարիների բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեն:
«Այսօր երկրների միջև հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում: Երկկողմ այցերը նոր հնարավորություններ են ստեղծում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- հայտարարել է Ազիզովը:
1997 թվականից Թբիլիսին և Բաքուն գործընկեր քաղաքներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա