Թուրքիայում քրդամետ կուսակցության գրասենյակների վրա հերթական հարձակումը տեղի է ունեցել Մարմարիսում
Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ ստացված ահազանգից հետո Մարմարիսի շրջանի ոստիկանական ստորաբաժանումները մեկնել են դեպքի վայր և կարճ ժամանակ անց բերման ենթարկել զինված հարձակումն իրականացրած 28-ամյա քաղաքացուն:
Աղբյուրի հաղորդմամբ, ձերբակալված անձը 3 տարի առաջ նույնպես հարձակում էր գործել ԺԴԿ-ի գրասենյակի վրա՝ կոտրելով պատուհանի ապակիները: Վերջինը այդ արարքի համար քրեական պատասխանատվության էր ենթարկվել «գույքին վնաս հասցնելու մեղադրանքով»:
Նշենք, որ Թուրքիայում ԺԴԿ-ի գրասենյակների վրա հարձակումները սկսել են սիստեմատիկ բնույթ կրել: Հունիսի 17-ին Իզմիր քաղաքում զինված հարձակում էր տեղի ունեցել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր գրասենյակի աշխատակիցներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան