«Իրավունք». Աննա Հակոբյանի դեմ որևէ քրեական գործ չի հարուցվել. ՔԿ-ում նման խոսակցություններ չկան
«Իրավունք» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրավապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկերում լինելու և անհասկանալի գործունեություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլև ԱԱԾ-ն:
Պատերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից: Թադևոսյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի դեմ որևէ քրեական գործ չի հարուցվել, իսկ ահա ինչ վերաբերվում է Հակոբյանի բունկերային արկածներին, ապա մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ամենի վերաբերյալ Քննչական կոմիտեում անգամ նման խոսակցություններ չկան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում