Կրեմլը մեկնաբանել է ՄԻԵԴ-ի առաջարկությունը միասեռ ամուսնությունների վերաբերյալ
«Նույնասեռ զույգերի հարաբերությունների գրանցման ոչ մի փոխզիջումային եղանակ պետք չէ փնտրել, Ռուսաստանի Սահմանադրության մեջ հստակ ձևակերպում կա»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ռուսաստանի միասեռ զույգերին ամուսնության մեջ մերժելն անարդար էր համարել, ինչպես նաև խորհուրդ տվել իրավաբանական ընթացակարգ սահմանել, որը թույլ կտա նման միություններ կնքել:
ՄԻԵԴ-ի կարծիքով ՝ նման հնարավորության բացակայությունը հակասում է մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի մասին Եվրոպական կոնվենցիայի հոդվածին։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԻԵԴ-ի առաջարկությանը ոչ մի արձագանքել չի տվել։Մամլուլի քարտուղարը հավելել է, որ ՌԴ-ն բացարձակապես միանշանակ ձևակերպում ունի Սահմանադրության մեջ և իր քաղաքացիների հստակ խմբաքանակ, որոնք նման դիրքորոշում ունեն։
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս շեշտել են, որ պաշտոնական ամուսնություն կարող է կնքվել միայն տղամարդու և կնոջ միջև: Միևնույն ժամանակ նաև նշվել է, որ երկրում միասեռ զույգերը չեն ենթարկվում ոտնձգությունների և հետապնդումների:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան