Շենքի բակում հայտնաբերված նորածինն ունի ինֆեկցիաներ, վիճակը գնահատվում է ծանր
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակը նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի կողմից գնահատում է ծանր՝ հավելելով, որ այս պահի դրությամբ այն կարելի է համարել կայուն:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրց հայտնում են, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին միացված է արհեստական շնչառական սարք:
Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել էր ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան