Ռուսաստանը փորձագետների խումբ կուղարկի Եգիպտոս` համաճարակաբանական իրավիճակը գնահատելու համար
Ռուսաստանը միջգերատեսչական պատվիրակություն կուղարկի Եգիպտոս` երկրում համաճարակային իրավիճակը գնահատելու համար, զբոսաշրջիկների տեղակայման վայրերում կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև լաբորատորիաների և բժշկական հաստատությունների հնարավորությունների գնահատման համար։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսաստանից Եգիպտոսի հանգստավայրեր թռիչքների սահմանափակումների վերացման և ռուս զբոսաշրջիկների առողջության պահպանումն ապահովելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ուղարկելու մասին ՝ համաճարակաբանական իրադրությունը, զբոսաշրջիկների տեղակայման վայրերում կանխարգելիչ միջոցառումները, լաբորատորիաների և բժշկական հաստատությունների հնարավորությունները համատեղ գնահատելու համար»։
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովայի մասնակցությամբ, երեքշաբթի օրը բանակցություններ է վարել եգիպտական պատվիրակության հետ՝ Եգիպտոսի հնությունների ևզբոսաշրջության նախարար Խալեդ Ալ Անանիի գլխավորությամբ: Նշվել է, որ կարևոր հարց է հանրապետությունում զբոսաշրջիկների անվտանգ և հարմարավետ կեցության ապահովումը:
Բացի այդ նշվել է,որ Ռոսպոտրեբնադզորն ու Եգիպտոսի առողջապահության նախարարությունը շուտով կպատրաստեն և կստորագրեն համագործակցության հուշագիր` վարակների վերահսկման ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա