ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գեղեցիկ հյուրասիրությամբ մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների դիպլոմների շնորհման տոնական արարողությանը: Միջոցառման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները խոսեցին թափուր աշխատատեղերի, աշխատանքային պայմանների և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին, որոնք երիտասարդ մասնագետներին ներկայացնում է երկրի խոշորագույն բանկերից մեկը: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսումնական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ` երիտասարդ կադրեր ներգրավելու նպատակով: Երկրի առաջատար բուհերի ավելի քան 600 ուսանողներ տարեկան անցնում են գործնական և նախադիպլոմային պրակտիկա Բանկում, իսկ լավագույն ուսանողները՝ պրակտիկայի արդյունքների հիման վրա, դառնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներ:
Միանալով ՎՏԲ թիմին՝ Դուք ունենում եք մասնագիտական աճի հնարավորություն , գործնականում ծանոթանում եք Բանկի կազմակերպական կառուցվածքին և կորպորատիվ մշակույթին, կիրառում և ամրապնդում եք ուսման ընթացքում ստացված տեսական գիտելիքները ՝ բիզնեսի իրական խնդիրների լուծման շնորհիվ:
Ուսանողներին և բուհերի շրջանավարտներին առաջարկների, կորպորատիվ ուսուցման և ՎՏԲ-Հայաստան Բանկի թափուր հաստիքների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
- Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
- Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին