Վազգեն Սաղաթելյան. Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր»
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը գրում է.
«Արդեն 3 ամիս է, ինչ հազարից ավել ադրբեջանական զինվորներ գտնվում Հայաստանի սուվերեն տարածքում։ Իշխանությունը սկզբից հերքում էր, հետո իբր բանակցում, հիմա էլ համակերպվել է, ասես դա նորմալ երևույթ ա, մարդ են էլի, թող մնան։ Այսօր այդ տարածքում ունենք 2 կորած զինծառայող, որոնց հետ կապ չկա երեկվանից, ուստի ամենայն հավանականությամբ նրանք գերեվարվել են։ Ի՞նչ է անում իշխանությունը Սյունիքում։
Հերթով ձերբակալում է պատերազմի ժամանակ Սյունիքը պաշտպանած համայնքապետերին, ծառայությունից ազատում ուժեղ հրամանատարների, ռեպրեսիվ գործողություններ ծավալում Սյունիքի և ողջ երկրի տնտեսության ողնաշարը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ինչպես կարելի է մեկնաբանել այս գործողությունները։ Ինձ համար պատասխանն ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր»։
Հարակից հրապարակումներ`
- Բերման է ենթարկվել ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը
- Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ. Էլիզաբեթ Պետրոսյան
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները
- Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան
- Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրգործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան