Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով լրագրողների հերթական ակցիան` հուլիսի 17-ին
Վրաստանի վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների կողմից կազմակերպված հաջորդ ակցիան տեղի կունենա շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«TV Pirveli»- ի հիմնադիր Վատո Ծերեթելին ասել է, որ ակցիան մեկնարկելու է ժամը 18:00-ին, լինելու է մասշտաբային:
Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկի ՝ «Ամոթ է» շարժման ներկայացուցիչ Գիգի Մակարաշվիլիի հայտարարության համաձայն` ակցիաներն անդադար են լինելու:
Հիշեցնենք` հուլիսի 5-ից հետո Վրաստանում անհանգիստ է: Տապալված ԼԳԲՏ համայնքի Արժանապատվության երթից և լրագրողների նկատմամբ մասսայական բռնությունից հետո քաղակտիվիստները, ընդդիմադիր կուսակցություններն ու լրագրողները շարունակում են փողոցային պայքարի ու այլ մեթոդներով պահանջել կառավարության հրաժարականը:
Նախօրեին կառավարության շենքում լրագրողներն ու օպերատորները պերֆորմանսով ընդհատել են կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը, մի քանի րոպե պահել մահացած Լեքսո Լաշքարավայի լուսանկարները, որոնցում երիտասարդ օպերատորը ծեծված է, աչքը լուրջ վնասված: Լրագրողները նաև վարչապետի հրաժարականի պահանջով գրությամբ պաստառներ են պարզել, այդ ամենը հեռարձակել ուղիղ եթերում:
Ֆորմուլա լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է, որ լրագրողական համայնքը համակարծիք է` հոմոֆոբ և բռնություն թույլ տվող վարչապետն ու կառավարությունը պետք է հեռանան: Հիշեցնենք նաև, որ Ղարիբաշվիլին արդեն արձագանքել է իր հրաժարականի պահանջին, ասել է, որ նման մտադրություն չունի, իսկ այս ամենը համարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սցենար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին