Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս.Ալավերդյանը մահացել է:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Երասխի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զոհվածը Սամվել Գագիկի Ալավերդյանն է
- Փոխհրաձգություն՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին