Ֆրանսիայում սանիտարական անցաթուղթը կդառնա պարտադիր ռեստորաններում և տրանսպորտում
Թեև ակնկալվում էր, որ Ֆրանսիայի նախագահը հուլիսի 14-ին Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ կխոսի համաճարակային իրավիճակի մասին, սակայն նա որոշեց դա անել երկու օր շուտ՝ երկուշաբթի երեկոյան:
Նա ստպված էր գնալ այդ քայլին, քանի որ Ֆրանսիայում սպասվում է կորոնավիրուսի չորրորդ նենգ ալիքը, որը հրահրել է «Դելտա» շտամը, գրում է Rg.ru-ն։
Իր հեռուստաուղերձի ժամանակ Էմանուել Մակրոնն ասել է, որ օգոստոսի 1-ից սանիտարական անցաթուղթը, որը ցույց է տալիս պատվաստումը կամ բացասական ՊՇՌ թեստի արդյունքը, կդառնա պարտադիր ռեստորանների, սրճարանների,առևտրի կենտրոնների, հիվանդանոցների այցելուների համար, ինչպես նաև միջքաղաքային գնացքների և օդանավերի ուղևորների համար:
Բացի այդ, հուլիսի 21-ից ֆրանսիացիները ստիպված կլինեն սանիտարական անցաթուղթը ներկայացնել թանգարաններ, համերգներ, կինոթատրոններ, փառատոններ, ինչպես նաև ավելի քան 50 մարդու մասնակցությամբ այլ միջոցառումներ այցելելիս: Ավելին, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը պարտադիր պատվաստանյութ է ներկրում բոլոր բուժաշխատողների համար:
«Սույն հրամանագրի կատարումը ստուգելու համար սեպտեմբերի 15-ից կկիրառվեն վերահսկողական և վարչական պատժամիջոցներ», - շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը:
Ինչպես ավելի ուշ պարզաբանել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը, առողջապահական ոլորտի այն աշխատողները, ովքեր չեն պատվաստվի, կհեռացվեն աշխատանքից առանց վարձատրության:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի սահմանների հսկողությանը, ապա, ըստ Էմանուել Մակրոնի, այն կխստացվի համաճարակաբանական ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրներից ժամանող անձանց համար: Չպատվաստված ուղևորների համար պարտադիր մեկուսացում կհաստատվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները