Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերված 1 օրական երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 13-ին Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից հայտնում են, որ բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար: Փոքրիկը կգտնվի համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, երեխայի առողջական վիճակի, ինչպես նաև հետագա գործողությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին