Ֆրանսիական Compagnie Hallet Eghayan խումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում
Ֆրանսիական Compagnie Hallet Eghayan խումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում` Սևանում, Գավառում, Երևանում և կներկայացնի իր «Մի ոստ դուրս կգա » պարային ներկայացումը:
Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ, մուտքն ազատ է:
«Մի ոստ դուրս կգա» ներկայացման առանցքում Արվեստ-Գիտություն հակադրության թեման է: Այն ոգեշնչված է Անտոնականների հիվանդախնամների միության դեղագործական պատմությունից:
Հյուրախաղերը կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի շուրջ «Lettres pour L’Arménie» գեղարվեստական և մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն սկիզբ է առել 2018թ.-ին և ամեն տարի նոր ստեղծագործություն է հանձնում հանդիսատեսի դատին:
Հյուրախաղերի շրջանակներում կլինեն վարպետության դասեր Ֆրանս- Ֆորմասիոն Ինտերնասիոնալի Սևանի և Գավառի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ֆրանսախոս ուսանողների համար։
Հյուրախաղերին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ
· Հուլիսի 16-ին ժամը 17։00-ին վարպետության դասերի ամփոփումն ու «Մի ոստ դուրս կգա » ներկայացումը Սևանի մշակույթի պալատում
· Հուլիսի 17-ին ժամը 17։30-ին վարպետության դասերի ամփոփումն ու «Մի ոստ դուրս կգա» ներկայացումը Գավառի թատրոնում
· Հուլիսի 19-ին ժամը 17:00-ին պարային համույթը կլինի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR) «Ներշնչված գիտաժողովի» համար: Պարային համույթին և ՍերինեԹադևոսյանին կհյուրընկալի Առնո Բաբաջանյան համերգասրահը` պարի և երգի տարրերպարունակող գիտաժողովի համար:
· Հուլիսի 20-ին ժամը 19։00-ին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Մի ոստ դուրս կգա» ներկայացումը։
Հնարավորություն կլինի նվիրատվություն կատարել համալսարանին կից գործող հիմնադրամին,որը զբաղվում է ռազմական գործողությունների հետևանքով տուժած ուսանողների խնդիրներով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան