Աժ-ն պատգամավորական ծախսը 50 հազարի դրամից 250 հազար դարձնելու նախագիծն ընդունեց միաձայն
Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, այդ թվում «Պետական տուրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»:
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի համար՝ գործող շուկայական գնի 15%-ի չափով:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով իմքայլական պատգամավորներն առաջարկվում էին պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարն ավելացնել՝ 50 հազարից դարձնելով 250 հազար դրամ: Նախագիծն ընդունվեց միաձայն:
Նախագծերի քննարկմանը մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստին ու քվեարկության ներկա չէին:
Հարակից հրապարակումներ`
- Գեղեցիկ չէ, մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես սրճարանում. Աղազարյանը՝ պատգամավորական ծախսերն ավելացնելու մասին
- Այսօր առաջնահերթ խնդիրներ ունենք, իսկ պատգամավորին լրավճար տալն անբարոյականություն է. Նաիրա Զոհրաբյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նկատմամբ պետության նման քայլը կարելի է որակել հակապետական. Աննա Գրիգորյան
- Հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին. Հովսեփյան
- Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ. Քերոբյան
- Այ անբարոյականությու՜ն․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին
- Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000