Ականատեսները տեսանկարահանել են Այովայի պտտահողմը
Օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են ԱՄՆ Այովա նահանգի արևելյան հատվածում պտտահողմի սպառնալիքի պահպանման մասին, ականատեսները համացանցում են տեղադրել աղետի հետևանքները: Այսօր այդ մասին հաղորդել է «KWWL» հեռուստաալիքը՝ փոխանցում է Իզվեստիա.ռու-ն։
Նախորդ գիշեր տորնադոն հարվածել է նահանգի արևելյան հատվածին։ Ականատեսների խոսքերով՝ փոթորիկները զգալի վնասներ են հասցրել նահանգի մի քանի շրջաններում: Մասնավորապես, Ուեյվերլի քաղաքում ծառեր են փլուզվել, էլեկտրահաղորդման գծերը վնասվել են, գրանցվել է հրդեհ: Մեկ մարդ արգելափակված է մնացել իր տան ներսում. նա չի տուժել։
Փոթորիկների պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել նաև Բլեք Հոք և Բրեմեր շրջաններում: Երկու պտտահողմ է եղել Մանչեսթերի տարածքում, ինչպես նաև Ռոքֆորդում և այլ շրջաններում: Օլվեյն քաղաքում էլ փոթորիկը վնասել է մարզական դպրոցն ու ֆուտբոլային մարզադաշտը:
Բացի այդ, իշխանությունները նախազգուշացրել են Այովայի տարածքում, ինչպես նաև Վիսկոնսին նահանգի հարավ-արևմտյան մասում տորնադոյի և սաստիկ անձրևների վտանգի պահպանման մասին: Բնակիչներին խորհուրդ է տրվում հետևել եղանակի կանխատեսումներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիայի հարավ-արևելքում պտտահողմի պատճառով տուժել է առնվազն 300 մարդ: Աղետի զոհ է դարձել մի քանի մարդ, այդ թվում՝ երեխաներ: Մոտ 32 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության: Փոթորիկը վնասել է նաև Հարավային Մորավիայի շրջանի Բեչլավ և Հոդոնին քաղաքների շրջաններին, իսկ երկրի երկու մարզերում հայտարարվել է արտակարգ ռեժիմ: