Ավանեսյանը՝ Հյուսիսային պողոտայում պատվաստումների մասին․ Ուզում ենք անել ամեն ինչ, որ կուտակումներ չառաջանան
«Խնդրում եմ անգամ հարցերի մեջ լինել կոռեկտ՝ մեր երկիր եկած հյուրերի նկատմամբ։ Այո, մենք ուզում ենք անել ամեն ինչ, որ այդ ծառայությունները ստանալիս (պատվաստում․-խմբ․) որևէ կուտակումներ, հերթի հետ կապված խնդիրներ չառաջանան, դրա համար էլ կազմակերպում ենք, որ լինեն հերթագրման մեքենաներ»,-կառավարության նիստից հետո ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների՝ Հյուսիսային պողոտայում պատվաստման համար օտարերկրյա քաղաքացիների հերթերին, այնտեղ գիշերելու հետ կապված հարցերին։
Այսօրվանից ուժի մեջ է մտնում կարգը՝ համաձայն որի, օտարերկրյա քաղաքացին կարող է Հայաստանում պատվաստվել, եթե 10 օր գտնվել է երկրում։ Ավանեսյանի խոսքով, այս պայմանների ճկուն փոփոխությունը կապված է մեր պատվաստանյութի քանակների մնացորդների տեղաշարժով ու նոր ակնկալվող խմբաքանակների ինֆորմացիայով։
«Որ պահին, որ մենք կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք նաև վերանայել այս պայմանները։ Երկրորդ դեղաչափը ստանալու համար ևս նույն պայմանն է՝ 10 օր»,-ասաց Ավանեսյանը։
Նշվեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ պատվաստումների քանակն անցել է 111 հազարից։
Հարցին, որ առողջապահության նախարարությունը MedLine ընկերությունից 606մլն դրամի գնում է կատարել կոդիվի հետ կապված և այդ ընկերության նախկին տնօրենը Ավանեսյանի ներկայիս տեղակալ Գևորգ Սիմոնյանն է ու այստեղ կոռուպցիայի ոլորտի փորձագետները ռիսկեր են տեսնում, Ավանեսյանը պատասխանեց, որ նման նյութեր հրապարակող, վերլուծող լրագրողներն անպայման դիմեն համապատասխան կառույցներին՝ պարզաբանելու բոլոր հանգամանքները։
Կովիդի սերտիֆիկատների հետ կապված Ավանեսյանը նշեց, որ պատվաստումից հետո պետք է ներբեռնել հեռախոսի մեջ հավելված, որտեղ հայտնվում է կանաչ բարկոդ, նշվում է՝ առաջին, երկրորդ դեղաչափ։
Հայաստան ժամանելիս, ինչպես ասաց Ավանեսյանը, պատվաստումը կամ բացասական թետավորումը երկընտրանք են, իսկ մեկնելիս պետք է տեղեկանալ այն երկրի քաղաքականությանը՝ ուր մեկնում եք։
Քաղաքացիները, որոնք չունեն հավելված, կարող են պոլիկլինիկայից վերցնել սերտիֆիկատը։
Օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ բյուջեի գումարներով գնված պատվաստանյութերով պատվաստելու հարցի հետ կապված Ավանեսյանը նշում է, որ պատվաստումը հասանելի դարձնելը Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար կրել է մարդասիրական և զուտ հակահամաճարակային նպատակ։
«Տեսնելով հաջորդիվ, որ այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացել, կառավարությունը նժարի վրա պետք է դնի՝ արդյոք մի փոքր վճարը պատվաստման դիմաց և այն, օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում այն, ծախսում գումարներ, և Հայաստանի վարկանիշն այս ընթացքում ինչպես է բարձրանում, կարծում ենք խելամիտ որոշում կկայացնի ու արդյունքը բոլորիդ պարզ կլինի»,-ասաց Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստումը դառնա վճարովի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին