Բելառուսը չեղյալ է հայտարարում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ինքնամեկուսացումը
Բելառուսի Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել չեղարկել ինքնամեկուսացումը նրանց համար, որոնք ունեն COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ հուլիսի 15-ի դրությամբ, Բելառուսում ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 431 112 մարդ։
Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավիրուսից մահացել է 3.297 մարդ, թեստավորվել է՝ 7,038,070 մարդ։
Հուլիսի 13-ի դրությամբ, Բելառուսում պատվաստվել է 699 հազար 141 մարդ, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 369,272 քաղաքացի։