Բաքվի բռնապետն ի կատար է ածելու իր երազանքները, քանի դեռ ՀՀ-ն ղեկավարում է իր կողմից նսեմացված և նվաստցված Նիկոլը. Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«Արցախը ստանալուց հետո Ալիևն ազդարարեց Սյունիքի գրավման ծրագրի մասին։
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ամբողջ Զանգեզուր նրանց (ադրբեջանցիների) պատմական հողն է և նրանք կվերադառնանք այնտեղ.... Ըստ Ալիևի, Զանգեզուրն ադրբեջանցիներից խլվել և նվիրվել է հայերին 101 տարի առաջ...
Չեմ էլ կասկածում, որ Բաքվի բռնապետն ի կատար է ածելու իր երազանքները, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է իր կողմից նսեմացված և նվաստցված Նիկոլի կողմից, ով Իլհամի «Զանգեզուրյան ծրագրերը» կյանքի կոչելու համար հիմա էլ ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ բանտարկելով Սյունիքի համայնքապետերին, ովքեր դեմ են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտի միակողմանի զիջումներին, որը վերջինս խոստացել է անել Իլհամին՝ տրամադրելով Սյունիքով միջանցք Բաքվին, որ վերջինս կապնվի Նախիջևանի և Թուրքիայի հետ ցամաքային կապով...
Իր տարածքային նկրտումները Հայաստանին պաշտոնապես ներկայացնելու վերաբերյալ Բաքուն ևս կոնկրետ քայլեր է ձեռնարկում. ընդամենն օրեր առաջ Իլհամ Ալիևը հրապարակեց Ադրբեջանի տնտեսական շրջանների նոր քարտեզը, որտեղ կա նաև Արևելյան Զանգեզուր կոչված շրջանը... Այսինքն, եթե կա Արևելյան Զանգեզուր, ապա կա նաև Արևմտյան Զանգեզուր, որն, ըստ Բաքվի օկուպացված է հայերի կողմից...
Եթե որևէ մեկը կասկածում է, որ սա ադրբեջանցիների զառանցանքներն են, ապա չարաչար սխալվում է... Բաքուն նույնն էլ ասում էր հայկակակն Արցախի մասին, որի մեծ մասը որպես նվեր ստացավ Նիկոլ Անհողի կողմից...
Ի դեպ, չեմ զարմանա, եթե դավաճան Նիկոլին սատարողները, ժեխը և փթիրը Սյունիքն ադրբեջանցիներին անցնելուց հետո սկսեն աջուձախ վայրահաչել և մկկալ, թե Սյունիքն էլ է պատմական ադրբեջանական տարածք, ինչպես անում են Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի տարածքների վերաբերյալ, որոնք Նիկոլի թողտվության և դավաճանության արդյունքում վերահսկվում են թուրք-ադրբեջանցիների կողմից...»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը՝ սահմանազատման մասին․ Հայաստանը թող լավ մտածի, հետո կարող է ուշ լինել
- Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
- Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ
- Եթե նման անվանումով որևէ փաստաթղթի տակ ՀՀ-ն ստորագրի, կարելի է հետաքրքրվել` Ալիևից որքան գումար են ստացել. Դանիելյան
- Նիկոլը կատարում է Ալիևի հրամանը՝ չկա Արցախ, չկա Արցախի դրոշը. Գագիկ Համբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին