Նախատեսվում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հերթական այցը Վրաստան
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հերթական պաշտոնական այցով կայցելի Վրաստան։ Վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրացական երազանքի նախագահ, Իրակլի Կոբախիձեն, այցը հավանաբար տեղի կունենա հուլիսի 19-ին։
Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ այցի շրջանակներում իշխող թիմը ԵՄխորհրդի նախագահին կտրամադրի ամբողջական տեղեկատվություն հուլիսի 5-ի իրադարձությունների և բռնության փաստերի վերաբերյալ իշխանության արձագանքի մասին:
«Այցը ծրագրված է, և, որքան ես գիտեմ, նա պատրաստվում է ժամանել հուլիսի 19-ին կամ 18-ին:
Հուլիսի 5-ի կապակցությամբ մենք Շառլ Միշելին կտրամադրենք նաև ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչ ռիսկեր են սպասվում, ինչ ռիսկեր են հաշվարկվել և ինչպես են արձագանքել իրավապահները: Մենք տեղեկատվություն կտրամադրենք ամեն ինչի մասին, ներառյալ՝ ինչպես է պետությունն արձագանքել այդ ժամանակվանից, ցավոք, երբ կատարվել էր այս բռնությունը: Խոսքը վերաբերելու է հետագա արձագանքին, կոնկրետ ձերբակալությունների և հետաքննությունների մասին, որոնք դեռ շարունակվում են: Այս մասին մենք ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք Շառլ Միշելին, ինչպես նաև այլ գործընկերներին», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով լրագրողների հերթական ակցիան` հուլիսի 17-ին
- Թբիլիսիի հոմոֆոբ ակցիայի ևս 8 մասնակցի 6 տարվա ազատազրկում է սպառնում
- Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել
- Թբիլիսիում երեկվա ակցիայի ժամանակ 53 լրագրող է տուժել
- «Թբիլիսի փրայդի» առաջին միջոցառումը կայացավ․ կազմակերպիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին