Էդմոն Մարուքյան. Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ այսօր իրենց չեն մասնացում ԱԺ արտահերթ նիստին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։
Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։
Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին»,- հայտարարել է Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- 7-րդ գումարման խորհրդարանը այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից. Թագուհի Թովմասյան
- Այ անբարոյականությու՜ն․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին
- Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000
- Վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է