Դուք ե՞րբ պետք է հասկանաք՝ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ. Փաշինյանը՝ Հոխիկյանին
Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, գրում է top-news-ը։
Ստորև ներկայացնում ենք մեդիափորձագետի խոսքի նշյալ հատվածը՝ կից տեսագրությամբ.
2019 թ. ես, որպես մոդերատոր, հրավիրված էի «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումին: Ինձ հետ էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լափշինը: Ընդմիջման ժամանակ եկան ԱԱԾ-ից և ասացին, որ պարոն վարչապետն ուզում է քեզ հետ զրուցել: Ես մոտավոր գիտեի, թե ինչ զրույց պետք է լիներ, որովհետև 2006 թվականից սկսած, մեղմ ասած, իրար շատ էինք «սիրում»: Պարբերաբար վիճել ենք, փոխադարձ վիրավորանք: Նա սիրում էր ինձ ասել «անուղեղ հայրենասեր», ես էլ նրան ասում էի՝ դու էլ անհայրենիք տականք ես: Երկուսս էլ լրագրող էինք, այսինքն, նույն հարթության վրա էինք:
Իսկ ինչու՞ էի ես նրան ասում «անհայրենիք տականք», իսկ ինքը ինձ՝ «անուղեղ հայրենասեր»: Մի քննարկման ժամանակ, 2006 թ. հոկտեմբերին, Ադրբեջանից և Թուրքիայից այստեղ լրագրողներ էին եկել: Ադրբեջանից այստեղ էր եկել Էլմիր Միրզոևը, Ավազ Հասանովը, Թուրքիայից՝ Նուրսուն Էրելը: Եվ այդ քննարկման ժամանակ, երբ մենք գնացինք գաղափարական բախումների, ես նշում էի, որ ոչ մի դեպքում Արցախից մեկ սանտիմետր մենք չենք տա: Սրանք ասում էին՝ դե մենք հզոր ենք և այլն, ես ասում էի՝ խնդրեմ, հզոր եք, պատերազմ սկսեք: Ավազ Հասանովը խոստովանեց, ասաց՝ գիտե՞ս, ոչ մի ադրբեջանցի չի գա ձեր Ղարաբաղի համար կռվելու, եթե չունենա վստահություն, որ հաղթելու է: Էդ պահին Նիկոլ Փաշինյանն ասաց.
- Բայց դուք ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ:
- Կներես, քո գլուխը որ ցավում է, դու գլուխդ կտրում ե՞ս,- ասացի ես:
- Յանիմ ի՞նչ ես ասում, որ,- ասաց Փաշինյանը:
- Յանիմ էն եմ ասում, որ մարդու գլուխը երբ որ ցավում է, գլխացավի դեղ է խմում և գլխացավը անցկացնում: Հիմա եթե արցախյան հակամարտությունը մեզ համար գլխացավանք է, ոչ թե գլխից պետք է ազատվել, այլ՝ հակամարտությունից: Իսկ ի՞նչ պետք է անել. հզորացնել բանակը, հզորանալ միջազգային դիվանագիտության մեջ, մենք ունեինք վատ դիվանագիտություն, հզորացնեինք դիվանագիտությունը, այսինքն՝ ազատվել գլխացավից,- ասացի ես:
- Դու անուղեղ հայրենասեր ես, դու չես հասկանում և այլն, ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք, քանի՞ անգամ ես գնացել Ղարաբաղ,- ասաց Փաշինյանը:
- Մեկ անգամ,- ասացի ես: Ես այդ ժամանակ (2006 թ.) 21 տարեկան էի: Իհարկե, ամոթ էր, որ մեկ անգամ էի եղել, բայց մեկ անգամ էի եղել:
- Ա՛յ, տեսնու՞մ ես, մեկ անգամ ես եղել, ի՞նչ ես անում, ոչ մշակում ես Արցախը, ոչ էս ես անում, ոչ էն ես անում…: Այ, որ տանք, մենք Ադրբեջանով դուրս կգանք դեպի Միջին Ասիա, Նախիջևանով դուրս կգանք դեպի Իրան, Թուրքիայով սահմանը կբացվի, և դուրս կգանք դեպի Եվրոպա…,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Եվ այդ վիճաբանության ժամանակ, երբ ինձ ասաց՝ դու անուղեղ հայրենասեր ես, ես էլ իրեն ասացի՝ դու էլ անհայրենիք տականք ես, եթե այդպես ես մտածում: Նույն խոսակցությունը 2006 թ. եղավ: Հետո, իհարկե, էս վերջերս ասում էր՝ էդպիսի բան չի եղել, ես չեմ հիշում և այլն, բայց դա սովորություն է. ինչը որ իրեն ձեռնտու չէ, ասում է՝ դա ես չեմ հիշում: Իր գրքում էլ է ինքը ասում, որ մեզ համար գլխացավանք է, բայց ինձ ասել է կենդանի խոսակցությամբ:
Դե, հետագայում մենք էլի բազմիցս շփվել ենք իրար հետ, վիճել ենք և այլն:
2019 թ. թվականին, երբ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ հանդիպեցինք նորից դեմ դիմաց, ինքը, կանգնած ֆուրշետի սեղանի շուրջ, աղում էր: Ի դեպ, մի ձեռքին Գավառի փախլավա, մյուս ձեռքին՝ վիտչինա, ու երկուսը՝ միաժամանակ ուտում էր: Մոտեցանք:
- Հոխիկյա՛ն, դու էլի նույն հայրենասե՞րն ես,- Նիկոլ Փաշինյանի՝ ինձ ուղղված առաջին հարցն էր:
- Այո՛, պարոն վարչապետ, էն անուղեղն եմ, որ ասում էիք, իսկ Ձեր մոտ բան փոխվե՞լ է, - պատասխանեցի ես: Ինքը հասկացավ, թե ես ինչ եմ ասում, բայց կողքից ոչ-ոք չէր հասկանում, թե ինչ եմ ասում:
- Հա, էն որ ասում էի՞ր: Չէ՛, ինձ մոտ էլ բան չի փոխվել…
- Շատ ափսոսում եմ, որ էդպես է,- պատասխանեցի ես:
- Ոչինչ, - վրա բերեց Փաշինյանն ու Լափշինին հարց տվեց.
- Ադրբեջանում քեզ շատ տանջեցի՞ն:
- Դե, այո՛, 9 ամիս պահեցին, սպանության փորձ և այլն,- պատասխանեց Լափշինը:
- Դե, լավ են արել, ես լինեի՝ էդպես կանեի, քեզ ո՞վ էր ասում առանց Ադրբեջանի իշխանության թույլտվության գնայիր իրենց տարածք,- ասաց Փաշինյանը:
- Նիկո՛լ, բայց ես Ադրբեջան չեմ գնացել, ես գնացել եմ Արցախ,- զարմացական ասաց Լափշինը:
- Է հաա, միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, - պատասխանեց Փաշինյանը:
- Պարո՛ն վարչապետ, էս ի՞նչ եք խոսում, - վրա բերեցի ես:
- Հոխիկյան, դու սուս մնա, դու հայրենասեր ես, - պատասխանեց Փաշինյանն ու շուռ եկավ, Լափշինին ասաց.
- Իմ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իմ անունից քեզ բան կասի, լավ կլինի, որ ուշադիր լինես և անես այն, ինչ ինքը կասի:
Լափշինը և Վլ. Կարապետյանն առանձնացան մեկ մետր հեռավորության վրա սկսեցին խոսել: Մնացել ենք մենք և, եթե չեմ սխալվում, Սուրեն Պապիկյանն էր և այլք:
- Պարո՛ն վարչապետ, արբանյակն ի՞նչ եղավ, - առիթից օգտվելով՝ հարցրեցի ես:
Արբանյակի մասին. 2012 թ. մենք սկսեցինք արբանյակի ծրագիրը, կապի նախարարությունում ստեղծվեց առանձին վարչություն՝ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ, և ՀՀ-ն 2012-2017 թթ. մի շարք միջազգային պայմանագրեր ստորագրվեցին, արբանյակի ծրագրիրը կազմվեց ամբողջությամբ, 4 պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ-ի և Կանադայի հետ ստորագրվեցին պայմանագրեր դետալների և այլնի մասին: Արբանյակի գինն արժենալու էր մոտ 170 մլն դոլար: Այն 4 հիմնական ֆունկցիա էր կատարելու.
1. գեոլոկացիոն գործառույթներ - վերևից մոտավորապես 500.000 քառակուսի կմ տարածք հսկողության տակ էր լինելու,
2. անվտանգության ապահովման գործառույթներ - կապի անվտանգություն, այժմ ՀՀ ինտերնետ կապ մտնում է Իրանից և Վրաստանից, և ցանկացած տատիկ կարող է բահով կտրել ինտերնետի կաբելը և մենք չենք ունենա կապ աշխարհի հետ: Այդ արբանյակը մեզ տալու էր սահմանափակ թողունակությամբ անվտանգ ինտերնետ, և ոչ-ոք չէր կարողանա վերահսկել մեր ինտերնետային կապը: Թեկուզ և հատուկ ծառայությունների համար, կամ աշխարհին ինֆորմացիա տալ-ստանալու համար դա կլիներ սեփական ինտերնետ,
3. հետախուզական խնդիրներ – արբանյակն օրական նկարելու էր մոտ 6 մլն լուսանկար՝ 500.000 քառակուսի կմ տարածքում, և դրանով մենք նաև կարողանալու էինք հետախուզական ծառայություններով հանդերձ ներևում որոշակի խնդիրներ լուծել,
4. հեռուստատեսային կապի (թվային հեռուստատեսություն) ապահովում:
170 մլն դոլար ծախսելով՝ ՀՀ-ն 10 տարի հետո ստանալու էր 600 մլն դոլարի շահույթ:
Այսինքն՝ և՛ ծախսն էր հանելու, և՛ փող էր աշխատելու: Եվ, իհարկե, ինչ էր անելու ԱԹՍ-ների հետ կապված: 35.000 մետր բարձրության վրա էր լինելու գելոկացիոն արբանյակը, իսկ սովորական «Բայրաքթարը», օրինակ, 7900 մետր բարձրության վրա է: Էն ժամանակ դեռ «Բայրաքթարներ» չկային, բայց էն ԱԹՍ-ները, որոնք կային, գոնե մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ի զորու չէին ռադարներով բռնել: Արբանյակը վերևից տեսնելու էր, կոորդինատները տալու էր մեր հակաօդային պաշտպանությանը, և մեր ՀՕՊ-ը ներքևից խփելու էր:
Մենք մինչ 2017 թ. հասանք նրան, որ ՀՀ-ն կնքեց այդ պայմանագրերը, ձեռք բերեց գեոստացիոնար դիրք տիեզերքում, ՀՀ-ն միացավ միջազգային տիեզերական պայմանագրին, և մնացել էր ընդամենը, որպեսզի արբանյակի պատվերը տրվեր:
Պատվերը տրվեց ֆրանսիական «Եվտելսադ» և ռուսական «Ռոսկոսմոս» ընկերություններին: Ամեն մեկը որոշակի դետալներ էր արտադրելու և միասին հավաքելու էին: Եվ 2018 թ. վերջին արբանյակը պետք է դուրս գար տիեզերք: Այն կոչվելու էր «Արմսթադ»:
Հետո տեղի ունեցավ 2018 թ. հեղափոխությունը, և ես այլևս իշխանությունների հետ կապ չունեի:
2019 թ. մայիսի 11-ին, այդ օրը, երբ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումից հետո Փաշինյանի հետ հանդիպեցի, հարցրեցի.
- Պարո՛ն վարչապետ, ի՞նչ եղավ արբանյակը:
- Ի՞նչ արբանյակ,- հարցրեց Փաշինյանը:
- Էն արբանյակը (ինչի մասին պատմեցի),- ասացի ես:
- Հաաա, էն խաղալիքը՞, ես էդ ծրագիրը «cancel» եմ արել,- պատասխանեց Փաշինյանը:
-Ո՞նց,- զարմացա ես:
- Էդպես: Մեզ պե՞տք է 170 մլն դոլար ծախսել, «cancel» եմ արել, չկա՛ էդպիսի բան, դա խաղալիք է,- պատասխանեց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան