Հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին. Հովսեփյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը զեկուցեց «Պետական պաշտոններ 7 պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է ավելացնել պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնելով 250000:
Նրա խոսքով, սույն օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և այս նախաձեռնությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը:
Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հետաքրքրվեց՝ 7-րդ գումարման ԱԺ ընթացքում բոլոր պատգամավորները մեկնե՞լ են մարզեր, թե՞ ոչ, արդյո՞ք մարզի պատգամավորներն օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում:
«Ինչո՞ւ եք 200 հազար դրամ ավելացնում: Մարզի պատգամավորներն ունենում են խնդիրներ, որովհետև անընդհատ մարզեր են մեկնում, Երևանի պատգամավորները կամ ցուցակով անցած պատգամավորներն, ինչպես տեսնանք, մարզեր առհասարակ չայցելեցին կամ գործողումների միջոցով կրկին այցելեցին»,- դիմելով Ենգիբարյանին՝ հարցրեց Ս.Հովսեփյանը:
Հովսեփյանի կարծիքով, ով արդեն չի լինելու հաջորդ՝ 8-րդ գումարման ԱԺ-ում, մի քանի պատգամավոր իրենց վրա կվերցնեն ծանրաբեռնվածությունը, իսկ մյուսներն ուղղակի դա կհամարեն իրենց աշխատավարձի մի մասը:
Վ.Ենգիբարյանն ասաց, որ Հանրապետության ներսում պատգամավորների նյութատեխնիկական սպասարկումը բարելավելու կարիք կա, դա է ցույց տվել իրենց 2,5-3 տարվա պատգամավորական գործունեությունը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ Սոֆյա Հովսեփյանը:
«Հարգելի պարոն Բագրատյան, ձեզ լսելով՝ հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին: Իհարկե, բարոյական պարտք է գնալ մարզեր, միշտ գնալ, ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո պետք է գնան:
Իհարկե, մարզեր գնալը պետք է լիներ ամեն մեկի պարտավորությունն այս 2,5 տարվա ընթացքում և չեմ կարծում, որ այս գումարի բացակայության պատճառով էր, որ չէին գնում, հիմա ավելացնեն գումաը, կգնան:
Ինչպե՞ս էր լինում, որ շատ պատգամավորներ անտեսնում էին գումարի պակաս լինելն ու գնում մարզեր, մնացածներն առհասարակ անտեսում էին մարզերը, նաև Երևանի համայնքները:
Այստեղ զուտ անձնային որակների խնդիր է, ոչ թե ֆինանսավորման»,- ասաց Ս. Հովսեփյանը:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված բոլոր 4 հարցերը, նաև այս հարցը, առաջին ընթերցմամբ ընդունվեցին:
Հարակից հրապարակումներ`
- 7-րդ գումարման խորհրդարանը այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից. Թագուհի Թովմասյան
- Այ անբարոյականությու՜ն․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին
- Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում