Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ. Քերոբյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ սույն օրենքով առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պնղձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի նկատմամբ՝ սահմանելով այս պահին գործող շուկայական գներին մոտավորապես 15 տոկոսի չափով, բայց ֆիքսված արտահանման լիզենցիոն տուրք:
«Շուկայում ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը կիրառի այսպիսի տուրք՝ միաժամանակ մի կողմից ապահովելով բյուջեի համար շատ անհրաժեշտ նոր մուտքեր, մյուս կողմից տնտեսավարողների համար պահպանելով բավարար լավ աշխատանքային միջավայր»,- նշեց Քերոբյանը:
Նա հայտնեց, որ պղնձի գներն անցած տարվա 6000 դոլարի համեմատ այս տարի հասել է 9200-9300 դոլարի, մոլիբդենի գներն անցած տարվա միջին 24 հազարի փոխարեն այժմ 41 հազար դոլարի սահմաններում է:
Վ.Քերոբյանի խոսքով, այս ավելացումը թույլ է տալիս որպեսզի ավելացված մասի մի մասն իրենք վերցնեն:
«Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ, ընդհանուր ոլորտի հանդեպ: Այս միջոցառմամբ մոտակա վեց ամիսներին պետական բյուջե կմուտքագրեն մեր հաշվարկներով մոտավորապես 35 միլիարդ դրամ գումար, որը շատ անհրաժեշտ է մեր բյուջեին:
Մեր նախընտրական, կառավարության ծրագրերի մեջ ընդգրկված խոստումներն այնպիսիսն են, որ կենսական անհրաժեշտություն է ընդերքի նկատմամբ փոխել վերաբերմունքը, ընդերքից ստացվող եկամուտները հավասարաչափ բաշխել տնտեսվարողների և Հայաստանի քաղաքացիների միջև»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան