Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում. Վահե Հակոբյան
«Այս քայլերով այս հանցավոր կառավարությունը փորձում է, և իր մոտ ստացվում է, մասնատի Սյունիքը՝ չեզոքացնելով համայնքապետերին»,- դատարանի մոտ, որտեղ այս պահին քննվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի կալանավորումներին։
Նա համոզված է, որ դատարանը բավարելու է քննչական մարմնի պահանջն ու կալանավորելու է Առուշ Առուշանյանին։
«Նա պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում, նաև հետպատերազմյան շրջանում։ Նույնը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որն արդեն մեկ շաբաթից ավելի փակի տակ է, արգելված են այցելությունները, փորձում են ինֆորմացիոն կոլապսի մեջ պահեն»,- ասաց Վ.Հակոբյանը։
Նա համոզված է, որ դատարանն այսօր բավարարելու է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը։
«Ի՞նչ ունեցանք։ Սյունիքն առանց մարտնչող համայնքապետերի է մնում»,- ընդգծեց Վ. Հակոբյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասաց, որ եթե այսպես շարունակվի, իրենք ցանկացած քայլի պատրաստ են և փողոց են դուրս գալու։
Վահե Հակոբյանի խոսքով, տարբեր լեզուներով նամակներ են պատրաստել դեսպանների, միջազգային կառույցների համար, եթե չեն նկատում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում հետընտրական շրջանում, իրենք մանրամասն ներկայացնում են դրանցում։
«Հայաստանը դարձել է բռնապետություն, ԱԱԾ-ն, քննչական մարմինը, ՀՔԾ-ն, ՊԵԿ-ի քննչական մարմինն այսօր դարձել են մեկ հոգու կամակատարներ, ով հիստերիկի նման առավոտյան կիսահարբած վիճակում արթնանում է ու ասում՝ սրան փակեն, նրան փակեն։
Քանի որ իրենք օգտվել են այն հանգամանքից, որ մեզանից գողացան մեր հաղթանակը, ոգևորվել են»,- ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ պայքարելու ենք մինչև վերջ, գնալու է մինչև վերջ, որպեսզի այս իշխանությունը վայրկյան առաջ հեռանա։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
- Կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել. Առուշանյան
- Դիմակավորված անձինք հարձակվում են ու զենքերն ուղղում բոլորիս վրա. Առուշանյանի պաշտպան
- Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արժե դիտարկել Ալիևի հայտարարությունների լույսի ներքո. Գրիգորյան
- Գորիս համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Արժանի չենք համարում մասնակցել նման ձևական գործընթացներին․ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյան
- Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան
- Մուկուչյանը դեռ տեղյակ չէ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար ներկայացված միջնորդությունից
- Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար
- ՔԿ.Մեղրի համայնքի նախկին ղեկավարը, տեղակալը, գլխավոր մասնագետը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին