Երասխավանում, Սևանում, Երևանում Նիկոլը հաղթել է, Ալիևի լեզուն մինչև կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ վահե Հովհաննիսյանը թելեգրամյան էջում գրառոմ է արել «Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկը» վերնագրով.
«Վիլյամ Սարոյանը մի պատմվածք ունի՝ 70 հազար ասորին։ Սան Ֆրանցիսկոյում ապրող վարսավիր Թեոդոր Բադալը, որը ծագումով ասորի է, իր անծանոթ հայ հաճախորդին պատմում է ժամանակին հզոր, իսկ հիմա՝ մեռնող իր ազգի մասին։ Ընդամենը 70 հազար ասորի կա այսօր, ասում է Բադալը։ «Ես ասորերեն կարդալ չգիտեմ։ Ճիշտ է, մեր հին հողում եմ ծնվել, բայց կուզեի դա էլ մոռանալ»- ասում է նա։
Հունիսի 20-ին 700 հազար հայ սկիզբ դրեց «70 հազար հայի» գաղափարին։ Հունիսի 20-ին 700 հազար հայ մասնակցեց հայկական պետականության հոգեհանգստին։
Ընտրություններից հետո դեռևս չի անցել մեկ ամիս, բայց երեկ մենք Երևանից 60 կմ հեռավորության վրա դիրքերում տվեցինք զոհ ու վիրավոր, Սյունիքում՝ անհետ կորած 2 զինվոր։
Ընտրություններից հետո եղել է մեկ-երկու խոշոր ընդվզում՝ հպարտ արմավիրցին ու հպարտ շիրակցին ընդվզել են լոլիկի անբավարար ջրման դեմ։
Ալիևը սկսում է արշավ՝ Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի դեմ՝ կազմակերպելով Զանգելանի և հարակից շրջանների իբր բնակիչների դիմումը Գերմանիայի իշխանություններին պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը՝ «բնապահպանական նպատակներով»։
Հաջորդ օրը Նիկոլն իր հերոսական ուժայիններին հրամայում է մտնել կոմբինատ, երկու շաբաթ է՝ արգելված է կոմբինատի արտադրանքի արտահանումը։ Կոմբինատը կանգնած է փակման եզրին։
Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է՝ բոլոր ցանկություններն իրականացնում է։
Ալիևը երեկ հայտարարում է. «Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա /Սևան/, մեր հայրենի երկիրը՝ Իրևան /Երևան/։ Մենք իհարկե կվերադառնանք»։
Ե´վ Երասխավանում, և´ Սևանում, և´ Երևանում Նիկոլը հաղթել է։ Ալիևի լեզուն մինչև կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո։
Ի՞նչ անել։ Պետք է գտնել նոր իդեաներ։ Մեր ռեսուրսը Նիկոլին մերժած 400 հազարն է, տանը մնացած 800 հազարը։ Մեր պայքարը՝ կենաց ու մահու է, հավանորեն՝ վերջինը, մեր պրոբլեմը ձևակերպել է Վիսոցկին. “Настоящих буйных мало, вот и нету вожаков”».
Հարակից հրապարակումներ`
- Լիակատար և անշրջելի կապիտուլյացիա. Վահե Հովհաննիսյան
- Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. «Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը
- Վահե Հովհաննիսյան. Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու
- Վահե Հովհաննիսյան. Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը
- Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից
- Վահե Հովհաննիսյան. Կոմպրոմատին սպասելիս