Ալիևը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմավարի պուրակներ, տարածքային ակնհայտ հավակնություններ. Տաթև Հայրապետյան
«Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմավարի պուրակներ, տարածքային ակնհայտ հավակնություններ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը:
Նա մասնավորապես անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ նշելով, որ բավականին սպառնալից տոնով խոսում է այն մասին, որ եթե Հայաստանը չգնա խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա կարող է առերեսվել նոր պատերազմի հետ:
«Կարծում եմ՝ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հեռու է իրական խաղաղությունից, որին ձգտում են բոլոր ժողովուրդները և բոլոր մարդիկ»,- ընդգծեց նա:
Տ.Հայրապետյանի խոսքով, Ադրբեջանի Ազգային ժողով ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացում Սյունքի մարզի նկատմամբ փոխխոսնակի մակադակով, անվանում դա ադրբեջանական հող, որտեղ իրենք պետք է վերադառնան:
«Այդ նույն թեզը շարունակում է Ադրբեջանի ղեկավարը: Ահա այս ձևով, այս թեզերով ու գործելաոճով, երբ Հայաստանի սուվերեն տարածք է ներթափանցել ադրբեջանական զորքերը, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին:
Իրականում սա խոսույթ չէ խաղաղության մասին, խոսույթ է լարվածության նոր օջախների ստեղծման մասին: Սրանով Ադրբեջանն ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը: Եվ այս ամենը, իհարկե, ստանում է Անկարայի բացարձակ աջակցությունը և Շուշիի հայտնի հռչակագիրը դրա վառ ապացույցն է»,- ասաց պատգամավորը:
Նա խնդրեց Հայաստանի միջազգային գործընկերներին որևէ կերպ տուրք չգնալ Ալիևի քարոզչությանը, չանել գործողություններ, չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը և ագրեսիան, քանի որ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, այլ սպառնալիք է համայն քաղաքակիրթ մարդկությանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ՀԱՊԿ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն է հրավիրում սահմանինն զոհերի փաստին
- Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարություններից ակնհայտ է՝ որ երկիրն է խոչընդոտում կայունությանն ու խաղաղությանը․ Փաշինյան
- Փաշինյան․ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի հայտարարություններն ուղղված են թույլ չտալու տարածաշրջանային կոմունիկացիաների բացում
- Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա. Արտակ Զաքարյան
- Ալիևը՝ սահմանազատման մասին․ Հայաստանը թող լավ մտածի, հետո կարող է ուշ լինել
- Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
- Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան