Փաշինյանը ՀԱՊԿ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն է հրավիրում սահմանինն զոհերի փաստին
«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որը մինչ այդ խոսել էր Ադրբեջանի կողմից սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունների մասին, ասելով, որ ակնհայտ է՝ որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։
Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խորընդոտող կարևոր փաստ է նաև այն, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, ասաց Փաշինյանը, հավելելով, որ միչև օրս կարողացել են վերադարձնել 104 ռազմագերի։
«Շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են, կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում։ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայությունն ընդհանրապես։ Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմամբ»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարություններից ակնհայտ է՝ որ երկիրն է խոչընդոտում կայունությանն ու խաղաղությանը․ Փաշինյան
- Փաշինյան․ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի հայտարարություններն ուղղված են թույլ չտալու տարածաշրջանային կոմունիկացիաների բացում
- Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա. Արտակ Զաքարյան
- Ալիևը՝ սահմանազատման մասին․ Հայաստանը թող լավ մտածի, հետո կարող է ուշ լինել
- Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
- Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ
- Փոխհրաձգություն՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ
- Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները Ադրբեջանը ներառել է «Արևելյան Զանգեզուր» խոսուն անունով վարչատարածքային շրջանում․ թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան