Գևորգ Ղազարյանը վերադարձել է «Փյունիկ»
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Ինչպես հայտում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել 33-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։
«Գևորգ Ղազարյանը մեր ակումբի սան է։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Մեր թիմի կազմում Ղազարյանն անցկացրել է 158 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Գևորգ Ղազարյանին։
Ֆուտբոլիստի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին»,-ասվում է հաղորդագրությունում։