Պլատինին բողոքարկել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշումը
ՈՒԵՖԱ-ի նախագահ, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Միշել Պլատինին բողոքարկել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի՝ իրեն 90 օրով ֆուտբոլային գործունեությունից զրկելու որոշումը: Այս մասին հայտնում է AFP-ն: Հիշեցնենք, որ նրա հետ միասին նույն պատժին են ենթարկվել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Պատճառը կասկածն է, որ այդ պաշտոնյաները կոռուպցիայի մասնակից են: Որակազրկման ժամկետը կարող է ավելացվել առավելագույնը 45 օրով:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 20-ին կկայանա ՖԻՖԱ-ի գործկոմի արտակարգ նիստը, որում կքննարկվի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները հետաձգելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում